Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տանը, մեկնարկել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը: Արարողությունը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այն ուղիղ եթերով հեռարձակվում է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով:

Հրաժեշտի արարողությանը Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամների հետ մեկտեղ ներկա է նաև Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ե´վ Ֆրանսիայի նախագահը, և´ Հայաստանի վարչապետն արդեն ելույթ են ունեցել Ազնավուրի ընտանիքի անդամների և հրավիրվածների ներկայությամբ։

Հրաժեշտի արարողությանը ներկա են նաև Միրեյ Մատիեն, ԶԱԶ-ը, դերասան Ժան Պոլ Բելմոնդոն և այլ հայտնիներ: Ազնավուրի մարմինը դուրս կբերվի համալիրի բակից իր հայտնի «Emmenez-moi» («Տարեք ինձ») երգի դաշնամուրային կատարման ներքո: