ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրերով՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Գարեգին Բաղրամյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար՝ Հակոբ Արշակյանը և Արտակարգ իրավիճակների նախարար՝ Ֆելիքս Ցոլակյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխություններին կողմ քվեարկելուց հետո նույն օրը Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ի մոտ հրավիրված հանրահավաքի ժամանակ ստորագրեց ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին որոշումները և հայտարարեց, որ այդ կուսակցությունների ներկայացուցիչ մարզպետերը ևս կազատվեն զբաղեցրած պաշտոններից։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը, ԱԻՆ-ը՝ ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը, ՏԿՏՏ-ը՝ ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը։