Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացան խմբային փուլի երկրորդ հանդիպումները: B խմբում տուրի կենտրոնական հանդիպումն էր: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ոչ այնքան լավ վիճակում գտնվող խոտածածկի վրա միմյանց հետ մրցեցին «Տոտենհեմն» ու «Բարսելոնը»:

Թիմերին հաջողվեց խաղը վերածել ֆուտբոլային տոնի երկրպագեւներին պարգևելով դրամատիկ պայքար` գեղեցիկ գոլերով հագեցած։

Այս անգամ էլ կատալոնացիները ուժեղ գտնվեցին լոնդոնցիներից և վաստակեցին 3 միավոր։ Խաղի առաջին կեսում կատալոնացիները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը։ Հեռահար, գեղեցիկ հարվածներով աչքի ընկան Կոունտինիոն և Ռակիտիչը։ Երկրորդ խաղակեսում կարծես թե լոնդոնցիներն արթնացան և հանդիպումը բովանդակային միանգամայն այլ տեսք ստացավ։ 52֊րդ րեպեին Հարի Քեյնը ոչ պակաս գեղեցիկ գոլով կրճատեց հաշվի տարբերությունհը, սակայն արքայական Մեսիից, ով այդ օրը պարզապես հրաշքներ էր գործում, ընդհամենը 4 րոպե պահանջվեց իր թիմի 2 գնդակի առավելությունը վերականգնելու համար։ «Տոտենհեմը» երկրորդ անգամ խիզախեց՝ այս անգամ անվրեպ էր Էրիկ Լամերան։ Պրկված նյարդեր, լարված պայքար, սուր գրոհներ և խաղավարտի վերջին րոպեին Մեսին կրկին գրավել մրցակցի դարպասը` վստահ հաղթանակ պարգևելով իր թիմին` 4:2։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնը» վաստակեց 6 միավոր ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը «Ինտերի» հետ, ով նույնպես հաղթել է ու իր ակտիվում նույնպես ունի 6 միավոր: «Տոտենհեմն» ու ՊՍՎ-ն միավոր չունեն: