Բաթումում շարունակվող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Հնդկաստանի թիմին: Առաջին երեք խաղատախտակներին գրանցվեց ոչ-ոքի: Մեր թիմի հաղթական միավորն ապահովեց չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Հայկ Մարտիրոսյանը:

Հաղթական ելք է ունեցել մեր կանանց մրցակցությունն Իրանի ընտրանու հետ: Հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի: Հայաստանի ընտրանին 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Օլիմպիադայի ավարտին մնացել է երկու տուր: