Չեմպիոնների լիգայի խաղարկության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Մոսկվայում մրցեց ԲԿՄԱ-ի հետ: Այս խաղարկության վերջին երեք տարիների գավաթակիրը հանդիպման հենց մեկնարկում գոլ բաց թողեց՝ Վլաշիչն օգտվեց Տոնի Կրոսի սխալից: Խաղի մնացած մասում այդպես էլ «արքայական» ակումբին չհաջողվեց գրավել Իգոր Ակինֆեևի պաշտպանած դարպասը:

Ինչ խոսք, որ արձանագրված արդյունքը միանշանակ անակնկալների դասից է, սակայն երբ նայում ենք անցյալին, Ռուսաստանում ռուսական թիմերի հետ մադրիդցիների ոււնեցած հանդիպումների վիճակագրությանը, ապա անակնկալի մասին պատկերացումներն այնքան էլ հիմնավոր չեն ներկայանում: Ինչևէ: Այս տուրից հետո «Ռեալը» 3 միավորով երկրորդն է: ԲԿՄԱ-ն 4 միավորով առաջին տեղում է: