Երեկվա բուռն ներքաղաքական իրադարձություններից հետո, երբ վարչապետը ազատեց ՀՅԴ և ԲՀԿ նախարարներին աշխատանքից, պարզվեց, որ դրանից առաջ էլ ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից, հաջորդը կարծես թե ԲՀԿ-ի հերթն է, թեպետ ինչ կոալիցիայի մասին կարող է խոսք լինել, երբ Նիկոլ Փաշինյանն օրը ցերեկով այդ կառավարությունը բնորոշել է որպես ազգային համաձայնության կառավարություն:

Արդեն իսկ լուրեր են շրջանառության մեջ դրած, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանգնած է փաստացի լուծարման եզրին: Ասում են՝ կուսակցության բազմաթիվ անդամներ պատրաստվում են հայտարարել կուսակցությունը լքելու մասին, որպեսզի չկիսեն «Ծառուկյան» դաշինքի պահվածքի պատասխանատվությունը:

Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ից առաջադրված կամ ԲՀԿ աջակցությունը վայելող թեկնածուներն, ասում են, առաջիկա օրերին ինքնաբացարկ կներկայացնեն: Հետաքրքիր է, թե այս լուրերին ինչպիսին է լինելու կուսակցության արձագանքը: