Քաղաքագետ Արա Պապյանն իր facebook-յան էջում գրում է. «Նոր վերջացավ հանրահավաքը և վերադարձա: Մանրամասները հետո: Առայժմ միայն համառոտ:
Նիկոլը շատ վտանգավոր քայեր է ուզում ձեռնարկել: Եթե հրաժարական տա այն ակնկալիքով, որ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ նոր վարչապետ չեն առաջադրի ու չեն ընտրի՝ ինքնախաբեություն է: Հաստատ խաբելու են և ժողովուրդը ոչինչ չի կարողանալու անել:
Փաշինյանը ՉՊԻՏԻ հրաժարական տա: Կա այլ ճանապարհ և դա հանրաքվեի միջոցով ԱԺ ցրելն է:
Այդ քայլով Փաշինյանը վտանգում է ոչ միայն իր ու իր ընտանիքի, այլև մեր բոլորի և մեր հայրենիքի ապագան:
Նա պարզապես իրավունք չունի այդքան հեշտությամբ հավատալու մարդկանց, ովքեր բնավ շահագրգռված չեն իրենց խոսքը պահելու հարցում»:

Henq.am  
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: