Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով ազատվել են՝ Արթուր Գրիգորյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի, Արթուր Խաչատրյանը՝ գյուղատնտեսության նախարարի, Հրաչյա Ռոստոմյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի, Լևոն Վահրադյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի, Արծվիկ Մինասյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, Աշոտ Հակոբյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոններից:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ստորագրել էր ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին պաշտոնից ազատելու մասին որոշումները։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր այն ուժերը, որոնք այսօր ԱԺ-ում կողմ են քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքը փոփոխելու նախագծին, հակահեղափոխություն են հայտարարել։ Նա նաև ասել է, որ հրաժարան կտա, երբ հրամանագրերը ուժի մեջ մտնեն։