Բժշկական համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են կառավարման խորհրդի նախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի իրականացրած բազմաթիվ ապօրինություններ: Պարզվում է՝ նոր իշխանություններին ամեն պահի քննադատող Աշոտյանն էլ պակաս վառ «մութ անցյալ» ունի։ Ըստ կատարված ուսումնասիրության՝ հայտնի է դարձել, որ Աշոտյանի հրահանգով բուհում որպես դասախոս ձևակերպված են եղել մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն դասավանդել, բայց նրանց աշխատավարձերը պարտաճանաչորեն վճարվել են:

Կատարված ուսումնասիրությունը Աշոտյանի կյանքի մի մութ կողմ էլ է բացահայտել: Քանի որ նա շա՜տ է ցանկացել մի թեզ էլ ինքը պաշտպանել, համալսարանի ռեկտոր Միքայել Նաիրիմանյանը դոկտորական թեզ պաշտպանող դասախոսներից մեկին պարտադրել է իր թեզի մի մասը տալ Աշոտյանին։ Երբ այդ դասախոսը փորձել է բողոքել նման անօրինականության դեմ, նրան հեռացրել են համալսարանից ու շատ էլ ճիշտ են արել՝ թողնեին մնար, որ ստվերեր Աշոտյանի լուսաճաճանչափայլ լերկ գանգը:

Փաստորեն համառորեն արձանագրել են, որ Աշոտյանի կամայականության զոհ դասախոսների թիվն անցնում է տասնյակից: