Բաթումում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Ուկրաինայի ընտրանուն: Էլինա Դանիելյանը զիջել է Աննա Մուզիչուկին, Աննա Սարգսյանը՝ Աննա Ուշենինային: Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի են խաղացել: Այս հաղթանակից հետո Ուկրաինայի հավաքականը վաստակեց 14 միավոր եւ բարձրացավ առաջին տեղ: Մեր ընտրանին 13 միավորով երկրորդն է։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Լեհաստանի ընտրանու հետ` 2:2: Բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքիով: Մեր տղաները 13 միավորով 6-րդն են: Առաջատարը ԱՄՆ-ի հավաքականն է 15 միավորով: