«Ընտրությունները հնարավոր է կայանան ավելի շուտ, քան դեկտեմբերի 15-ը, սակայն բոլոր հարցերի պատասխանները կտրվեն իրավիճակին համարժեք», -այսպիսի միտք արտահայտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի հետ բանակցությունների ավարտից հետո։ Հավելենք, որ բանակցությունների ավարտին սպասող հանրահավաքի մասնակիցները ներս են մտել Ազգային ժողովի բակ՝ փակելով շենքի բոլոր ելքերը։ Փաշինյանը բակում հավաքվածներին հորդորել է խոչընդոտ չհանդիսանալ և հնարավորություն տալ պատգամավորներին լքելու Ազգային ժողովի տարածքը, եթե ցանկանում են: