Բաղրամյան պողոտայի վրա ընթացող հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ աշխատանքից ազատեց ՀՅԴ և ԲՀԿ նախարարներին՝ դա հաստատելով ստորագրությամբ։ Ինչ վերաբերում է այս կուսակցությունները ներկայացնող մարզպետներին, հայտարարվեց նաև նրանց ազատման մասին: Փոխվարչապետի պաշտոնում անձեռնմխռելի է մնացել Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանը: Նա սեփական ցանկության համաձայն կշարունակի պաշտոնավարել: