Աշխարհի ղեկավարների շարքում վստահության ամենաբարձր վարկանիշն ունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Համաձայն Pew Research Center ամերիկյան հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքների՝ հարցվածների 52 տոկոսը տվել են Մերկելի անունը: Ըստ հարցման արդյունքների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած արտաքին քաղաքականությունը հարցվածների 30 տոկոսի հավանությունն է վայելում և ըստ այդ՝ նույնքան էլ նրան նկատմամբ ունեցած վստահությունն է։ Այդ՝ արտաքին քաղաքականության հարցում, ավելի բարձր ցուցանիշ ունի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը: Նրա վստահության վարկանիշը կազմում Է 34 տոկոս, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինը՝ ընդամենը՝ 27 տոկոս։

Հարցվածների մեծամասնությունը, համաձայն հետազոտական կենտրոնի, անհանգստություն է հայտնել աշխարհում ԱՄՆ դերակատարության հետ կապված: Նրանց կարծիքով՝ Միացյալ Նահանգները հաճախ է անտեսում մյուս երկրների կարծիքը համաշխարհային կարեւոր խնդիրների լուծման հարցում: Ոմանք նշում են, որ ԱՄՆ-ը սկսել է նվազ ջանքեր գործադրել գլոբալ խնդիրների կարգավորման համար, քան առաջ:

Հարցումն անցկացվել Է 2018 թվականի մայիսի 20-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում, որին աշխարհի 25 երկրներից մասնակցել է 26,1 հազար մարդ։