ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը մարզական հաջողություններ գրանցած մի շարք մարզիկների մարզական կոչումներ է շնորհել: «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչմանն են արժանացել և համանուն կրծքանշանով ու վկայականով պարգևատրվել Ֆերդինանտ Կարապետյանը (ձյուդո), Ալլա Պողոսյանը (գնդակային հրաձգություն), Գևորգ Դավթյանը, Նորիկ Կարապետյանը, Կարեն Առաքելյանը, Գոռ Խաչատրյանը, Վլադիմիր Հարությունյանը, Անդրանիկ Ասատրյանը (պաուերլիֆտինգ), Լևոն Վարդապետյանը, Արմեն Ծատուրյանը, Աշոտ Վարդապետյանը (նարդի):

Նախարարի մեկ այլ հրամանով «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում է շնորհվել Անահիտ Ալոյանին, Հենրիկ Ղարագյոզյանին, Լիլիթ Էվոյանին (սուսերամարտ), Ելենա Հայկազունուն, Ռոբերտ Ավագյանին, Անի Եղիկյանին, Աննա Պետրոսյանին (սպորտային մարմնամարզություն), Հովհաննես Մխիթարյանին, Դավիթ Ենոքյանին (ազատ ոճի ըմբշամարտ), Անուշ Նալբանդյանին, Գոհար Վարդանյանին, Բենիկ Խլղաթյանին, Արուսյակ Վարդանյանին (գնդակային հրաձգություն), Նունե Աղաջանյանին, Հարություն Հարությունյանին, Վազգեն Առաքելյանին, Աշոտ Կարապետյանին, Հերմինե Հակոբյանին (լեռնադահուկային սպորտ), Ռուբեն Ղարիբյանին, Լևոն Իշխանյանին, Հարություն Այվազյանին, Միխաիլ Շախնազարովին (լող), Արտյոմ Ավետիսյանին, Նարեկ Դալլաքյանին (սամբո), Սերոբ Մելիքյանին, Տիգրան Վարդապետյանին (նարդի), Վարազդատ Լալայանին, Արա Պողոսյանին, Գոռ Գալստյանին (ծանրամարտ), Վախթանգ Հարությունյանին (բռնցքամարտ), Սերգեյ Սիմոնյանին, Աննա Ադամյանին (սեղանի թենիս), Սամվել Նիկողոսյանին (ակրոբատիկ մարմնամարզություն), Ալբերտ Մկրտչյանին (ձյուդո) և Մանուկ Մանուկյանին (ատլետիկա):

Այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախարարը շնորհավորել է մարզիկներին և նրանց մարզիչներին մարզական ձեռքբերումների համար և հորդորել շարունակել մարզումները հետագայում ևս հաջողություններ ունենալու և միջազգային մրցահարթակներում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահելու համար: