Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մեծագույն ցավով է ընդունել Շառլ Ազնավուրի մահվան լուրը։ Թվիթերյան իր էջում գրել է, որ հայ ժողովրդի հետ ֆիանսիացիներն էլ կսգան նրա մահը։ Մակրոնը համոզված է՝ Շառլը խորապես ֆրանսիացի, իսկ հոգով՝ իր հայկական արմատներին էր կառչած. «Աշխարհով մեկ ճանաչված Շառլ Ազնավուրն ուղեկցել է երեք սերնդի ուրախությանն ու տխրությանը: Նրա գլուխգործոցները, նրա ժառանգությունը, նրա յուրահատուկ փայլը դեռ երկար ժամանակ կենդանի կպահեն Ազնավուրի հիշատակը»։

Մակրոնը պատմել է նաև, որ Ազնավուրին հրավիրել էր երևանյան ուղևորությանը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որտեղ պետք է երգեր։

                                                                                                     Աննա  ԿՈՍՏԱՆՅԱՆ