Շառլ Ազնավուրի մահվան բոթը փոթորկի պես խառնեց բոլորի հոգիները։ Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, աշխարհահռչակ շանսոնյեի արձանի մոտ տեղի ունեցավ մոմավառություն, մեծ թվով գյումրեցիներ ծաղիկներ խոնարհեցին նրա հիշատակին։

Երբ հոգևոր կարգ պիտի մատուցվեր, տաք եղանակը միանգամից փոխվեց, սկսվեց հորդառատ անձրև։ «Եղանակը նույնպես սգում է», -արցունքներին աչքերին՝ մեկնաբանում էին կանայք։ Անձրևը փոքր-ինչ հանդարտվեց, ու գյումրեցիները հոգևորականի առաջնորդությամբ աղոթք բարձրացրեցին առ Աստված շանսիոնյեի հոգու հանգստության համար։

Շառլ Ազնավուրի հրապարակում էր նաև բրոնզաձույլ արձանի հեղինակը՝ գյումրեցի քանդակագործ Սամվել Պետրոսյանը։ Շանսիոնյեի արձանը տեղադրվել է 2001 թվականին, բացման արարողությանն էլ նա անձամբ է ներկա գտնվել: