Հայաստանի կառավարությունը քննարկելու է «Ալեքս տեքստիլ» ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տալու հարցը։

Հարցը ներառված է հունիսի 1-ին կայանալիք նիստի օրակարգում։

Նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի թիվ 398-ա որոշման մեջ:

«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու եւ արտոնությունը կիրառելու մասին»,- ասվում է նախագծի մեջ:

Նշենք, որ նախօրեին էլ ԱԱԾ-ն Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթիում» հարկերից խուսափելու խոշոր սխեմա էր բացահայտել։