Հոկտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը համակարգի 8 ծառայողների շնորհեց հերթական կոչումներ:
Ոստիկանության զորքերի, քրեական հետախուզության գլխավոր, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի մարզային, Երևան քաղաքի վարչությունների ու ճանապարհային ոստիկանության ծառայողները ստացան ոստիկանության մայորի կոչում:
Վալերիյ Օսիպյանը դիմելով ոստիկաններին՝ հույս հայտնեց, որ նոր կոչումը կպարտավորեցնի առավել բարձրորակ ծառայություն իրականացնել և դրանից, բնականաբար, կշահի ոստիկանություն-հասարակություն կապը: