Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը սկսել է բանակցել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, հաղորդում է beIN Sports-ը: «Կարմիր սատանաների» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի լարված հարաբերությունները ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, ոչ բավարար արդյունքները մրցաշրջանի մեկնարկում անգլիական ակումբի ղեկավարությանը ստիպում են փոխարինող փնտրել: Թեկնածուներից մեկն էլ Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է, սակայն արգենտինացի մասնագետի նշանակումն այս մրցաշրջանում բացառվում է: «Մանչեսթեր Յունայթեդը» պրեմիեր լիգայի 7 տուրից հետո 10 միավորով 10-րդ տեղում է: