NASA-ի գիտնականները զգուշացնում են, որ երկրին է մոտենում խոշոր աստերոիդ`տեղեկացնում է Daily Express-ը: Այն շարժվում է ժամում 60 հազար կմ արագությամբ: Աստերոիդի իրական չափերը դեռևս հստակ չեն, ենթադրվում է, որ դրա երկարությունը կազմում է 70-160 մետր: Այն երկրագնդին առավելագույնս կմոտենա հոկտեմբերի 3-ին: Այդ օրy SP1-ը երկրից հեռու կլինի 5,87 միլիոն կիլոմետրով, ինչը մոտավորապես հավասար է 15 անգամ Երկիր-Լուսին ճանապարհին: Ինքնին հասկանալի է, որ երկրի հետ նրա բախումը կործանարար կլիներ մեր մոլորակի համար:

Միաժամանակ տեղեկացնենք, որ նոյեմբերի առաջին օրերին երկրին կմոտենա 2015TB145 կոմետան, որն ավելի հայտնի է իր տարօրինակ տեսքով: Այն հիշեցնում է մարդու գանգ: Սկզբում գիտնականները կարծել են, որ այն էլ է աստերեորդ: