Վերին Լարսի սահմանային անցակետում՝ Ռուսաստան մուտք գործելիս, կանգնեցվել է ՀՀ քաղաքացու վարած բեռնատարը, որի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է Հայաստանում արտադրված 300.000 ծխախոտ: Այս մասին հայտնում է Rusarminfo.ru-ն:

Հյուսիսօսական մաքսային ծառայության փոխանցմամբ՝ բեռը սահմանված կարգով հայտարարագրված չի եղել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում քննարկվում է վարորդի նկատմամբ մաքսանենգության հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը: