Բաբելոնի քարտեզը մինչև այժմ հայտնաբերվածների մեջ ամենահինն է։ Այն հայտնաբերել են 19-րդ դարում Իրաքում ՝ երբեմնի Բաբելոնի տարածքում և այժմ պահպանվում է Բրիտանիայի թանգարանում։ Քարտեզագիրը շատ մանրամանսորեն է կազմել այն` համալրելով իրեն հայտնի բոլոր քաղաքներով և տերություններով։ Հնագույն քաղաքները, ինչպիսիք են Աշուրը, Բաբելոնը, Նեպուրը, որոնք համարվել են հնագույն քաղաքակրթության կենտրոններ, նշվում են կլորակների տեսքով։ Վերևում, հյուսիս-արևելքում, մեծ տառերով գրված է Ուրարտու, որն, ինչպես գիտենք, Հին Հայաստանի անվանումն է։



                                                                                                                     Նադեժդա ԴԱԼՅԱՆ