Այսօր մեր պատմության, մեր ինքնության, մեր ազգային ինքնագիտակցության երևելիներից մեկի՝ հանճարեղ Կոմիտասի ծննդյան օրն է՝ լուսե ու լուսեի հետ Օրհնյալ Անուն, Սրբության Սրբոց, Հավատքի Խորան:

Կոմիտաս ունենալը փառք ու պատիվ կարող է լինել յուրաքանչյուր ազգի համար, քանզի նա անսահմանորեն մեծ է, Տիեզերածավալ, աներևակայելի Մեծություն, ով եկավ հայ երգն ազատելու հնարավոր օտարաբանություններից, ժողովրդին վերադարձնելու այն իր մանկական տաք շնչի մեջ:

Նման խորքի ու ծավալայնության գործ կարող էր անել միայն մեկը, ում օրորոցում համբուրել էր Աստված:

Ծնունդդ շնորհավոր, մեծանուն Հայ ու Հայր, ամենայն հայոց Ձայնապետ:

Ծնունդդ օրհնյալ, «Նայիրյան հանճարի հազարամյա տեսիլ»:

Քեզ մեր որդիական խոնարհումն ու երկրպագումը, «Նայիրյան հանճարի հազարամյա Սերմնացան» ու այս շնորհավորումներով հանդերձ շնորհավորանք բոլորիս մեր երգարվեստի Վեհափառի ծննդյան կապացությամբ:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ