ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «մտահոգված եւ խորապես հիասթափված» է ԵՄ՝ հատուկ ֆինանսական ինստիտուտ ստեղծելու հայտարարությամբ, որի խնդիրն է լինելու Իրանի հետ ֆինանսական գործարքների ապահովումն ամերիկյան պատժամիջոցների շրջանցումով։ «Սա ամենահակաարդյունավետ միջոցառումներից մեկն է, որոնք կարելի է պատկերացնել տարածաշրջանային եւ գլոբալ խաղաղության ու անվտանգության համար», -հայտարարել է Պոմպեոն:

«Ռեժիմի եկամուտները պահպանելով՝ դուք ամրապնդում եք Իրանի վարկանիշը որպես ահաբեկչության թիվ մեկ պետական հովանավոր», -նշել է նա՝ հավելելով, որ իրանցի կոռումպացված այաթոլլահները եւ ԻՀՊԿ-ն ավելի շուտ «այս առավոտյան ծիծաղել են»: