Շախմատի Հայաստանի հավաքականը Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ վստահ հաղթանակով մեկնարկեց Բաթումում սկսված համաշխարհային օլիմպիադայում: Մերոնք Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան կազմով հաղթել են Ճապոնիայի ընտրանուն՝ 3.5:0.5: Մեր հավաքականի առաջատարին՝ Լեւոն Արոնյանին, տրվել էր հանգստի հնարավորություն:

Գաբրիել Սարգսյանը սեւերով խաղացել է ոչ-ոքի, Ռոբերտ Հովհաննիսյանը, դարձյալ սեւերով, հաղթանակ է տարել: Մեկական միավոր են վաստակել նաեւ սպիտակներով հանդես եկած Հայկ Մարտիրոսյանը եւ Հրանտ Մելքումյանը:
Կանանց Հայաստանի հավաքականը առավելության է հասել Ղրղզստանի թիմի նկատմամբ՝ 3.5:0.5: Էլինա Դանիելյանը հաղթել է սպիտակ, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը՝ սև խաղաքարերով: Մարիա Կուրսովան պարտիան ավարտել է ոչ ոքի:

Օլիմպիադայում կխաղարկվի 11 տուր: