ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի հետ համատեղ կազմակերպել է հերթական ֆիզկուլտուրային-առողջարարական «Սպորտլանդիա» միջոցառումը: Միջոցառմանը մասնակցող կրթահամալիրի բարձր դասարանի սաներն ուժերն են չափել տարբեր շարժախաղերում: Սպորտլանդիայից հետո նախարարության աշխատակիցները կրթահամալիրին փոխանցել են փոքրիկ նվերներ: