Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկա չի գտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի կապակցությամբ կազմակերպված պետական ճաշկերույթին։

Այս հրաժարվելը տակը քաղաքական աստառ ունի՞, թե՞ ոչ, դժվար է հստակ բան ասել, բայց այն, որ կանցլերին հրավիրում են նման մակարդակի բոլոր միջոցառումներին, սակայն բոլոր հրավերները չէ, որ նա կարող է ընդունել, նորմալ ընկալումների շրջանակում է։ Ի դեպ՝ վերջին անգամ Մերկելը նման միջոցառման մասնակցել է 2015 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհու այցի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։

Ճաշկերույթից զատ Մերկելը Թուրքիայի նախագահի հետ զրուցելու առնվազն երկու հնարավորություն էլ ունի։ Էրդողանի այցը ծրագրված է սեպտեմբերի 27-29-ը։