Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր այցելել է Ավստրիայում հավաք անցկացնող մեր ընտրանուն:

Ֆուտբոլիստն, ով տևական դադարից հետո հրավիրվել էր հավաքական, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ միանալ թիմին, հանդիպել է մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հետ:

Հիշեցնենք` Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է հունիսի 4-ին կայանալիք ընկերական հանդիպմանը` Մոլդովայի հետ:

 
Լուսանկարները` ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության.