Լոնդոնում հրապարակել են ՖԻՖԱ-ի վարկածով ֆուտբոլի 2018թ. աշխարհի հավաքականի կազմը: Դարպասապահն է Մանչեստր Յունայթեդը ներկայացնող Դավիդ դե Խեյան (Իսպանիա): Պաշտպանական գիծը կազմել են Դանի Ալվեսը («Յուվենտուս»/Բրազիլիա), Ռաֆայել Վարանը (Մադրիդի «Ռեալ»/Ֆրանսիա), Սերխիո Ռամոսը (Մադրիդի «Ռեալ»/Իսպանիա), Մարսելոն (Մադրիդի «Ռեալ»/Բրազիլիա): Մասնագետները կիսապաշտպանությունում տեսել են Լուկա Մոդրիչին (Մադրիդի «Ռեալ»/Խորվաթիա), Նգոլո Կանտեին («Չելսի»/Ֆրանսիա): Հարձակման գծում գերապատվությունը տրված է Էդեն Ազարին («Չելսի»/Բելգիա), Լիոնել Մեսիին («Բարսելոն»/Արգենտինա), Կիլիան Մբապեին («Պարի Սեն Ժերմեն»/Ֆրանսիա), Քրիշտիանու Ռոնալդուին («Յուվենտուս»/Պորտուգալիա):
Լուկա Մոդրիչը ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: