Առօրյա կյանքում բազմիցս առնչվում ենք տարբեր ապրանքանիշերի հետ, որոնք հաճախ սխալ ենք կարդում։ Ստորև ներկայացնում ենք ապրանքանիշերի ցանկ,որոնք առավել հաճախ սխալ են արտասանվում։ Եվ այսպես՝

1. Lamborghini
Իտալական բրենդի ճիշտ արտասանության ձևն է «Լամբորգինի»: Իտալերենում, եթե «g»-ին հաջորդում է «h», ապա համադրությունը արտասանվում է որպես «գ»։

2. Hermès
Ապրանքանիշի անվանումը պետք է արտաբերել «Էրմես»: Այն կոչվել է ոչ թե հին Հունաստանի Հերմես աստծո, այլ բրենդի ստեղծող Տիերի Էրմեսի անունով:

3. Balmain
Նորաձեւության աշխարհում տարածված «Բալմեյն» արտասանությունը սխալ է: Ֆրանսիական անունը կարդացվում է «Բալման», ի պատիվ կուտուրիե Պիեռ Բալմանի:

4. Christian Louboutin
Այս բրենդի անվանումն ունի արտասանության լայն սխալ տեսականի, ինչպիսիք են «Լաբութեն», «Լոբուտան», «Լաբուտին» եւ այլն: Ճիշտ ձևն է «Քրիստիան Լյուբուտան»:

5. Louis Vuitton
Ֆրանսիական նորաձևության տան ճիշտ արտասանության ձևն է «Լուի Վյուտոն» և ոչ մի դեպքում «Լուիս» և «Վիտոն»:

6. Levi’s
Ոչ թե «Լեւայս», այլ՝ «Լեվիս»: Անվանվել է ի պատիվ հրեական արմատներ ունեցող գերմանացի հեղինակ Լեւի Շտրաուսի:

7. Porsche
Ոչ թե՝ «Պորշ», այլ՝ «Պորշե»: Անվանվել է հիմնադիր Ֆերդինանդ Պորշեի անունով:

8. Mitsubishi.
Ճապոներենում «շ» տառը բացակայում է, այդ իսկ պատճառով ոչ թե «Միցուբիշի», այլ՝ «Միցուբիսի»:

9. Hyundai
Ոչ թե «Հյունդայի», այլ՝ «Հյոնդե»:

10. Moët & Chandon.
Մի լսեք նրանց, ովքեր ասում են, «Մոե եւ Շանդոն»: Շամպայնի այս ապրանքանիշը ճիշտ արտասանության ձևն է «Մոետ է Շանդոն»:

Նադեժդա ԴԱԼՅԱՆ