Time հանդեսը կազմել է այս տարվա առաջին ամիսների լավագույն սերիալների ցանկը, որոնք հատկապես մեծ դիտողականություն են ունեցել եւ արժանացել կինոլուսաբանողների ուշադրությանը: Ցանկում հայտնվել են հատկապես այն սերիալները, որոնք նկարահանվել են գրական ստեղագործությունների մոտիվներով: Ցանկի կազմողները իրենց ցանկում նման միտում դնելու իրենց բացատրությունն ունեն՝ նախ հետաքրքրություն առաջացնել ընթերցանության հանդեպ եւ ապա նաեւ հեռուստատեսության համար ոչ այնքան հաջող համարվող այս տարում գրականությունը ծառայեցնել հեռուստատեսության վնասների ծածկմանը: Ցանկում հայտնվել են՝ «Աղախնի պատմությունը» սերիալը՝ նկարահանված Մարգարետ Էթվուդի համանուն վեպի հիման վրա, «Պատրիկ Մելրոուզը»՝ Բենետիկտ Կամբերբետչի մասնակցությամբ, փիլիսոփա Օշոյի մասին նկարահանվա «Վայրի վայրի երկիր» վավերագրական սերիալը, «Ատլանտա»,  «Ուրվականային աշտարակ», «Սպանելով Եվային» սերիալները: Ցանկում է հայտնվել նաեւ American Idol շոուն: