Ֆրանսիայի առաջնության վեցերորդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորությամբ հյուրընկալվել է «Ռենին» եւ տոնել թվով վեցերորդ հաղթանակը՝ 3:1: «Մայրաքաղաքայինները» երկրորդ տեղում գտնվող «Լիլից» արդեն իսկ առաջ են հինգ միավորով։

Հետաքրքիր կլինի նշել, որ եվրոպական թոփ առաջնություններից ևս երեքում են առաջատարները ցույց տվել բացարձակ արդյունք: Անգլիայում դա «Լիվերպուլն» է, Գերմանիայում՝«Բավարիան», Իտալիայում՝ «Յուվենտուսը»: Նրանց կարող էր ընկերակցել և «Բարսելոնը», սակայն «Ժիրոնայի» հետ խաղում կատալոնցիները հանդիպման բավականին մեծ ժամանակահատված հանդես են եկել 10 հոգով ու կարողացել են խաղը փրկել՝ 2:2: