Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» Քրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը խամրեցրեց ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի բոլոր հնարավոր գործարքների ու աշխարհի առաջնության շրջանակներում կայացած բազմաթիվ դիմակայությունների մասին խոսակցությունները: 112 միլիոն եվրոյով ձեռք բերված աստղի շնորհանդեսը պլանավորված էր աշխարհի առաջնության եզրափակչի հաջորդ օրը: Ընդամենը 24 ժամվա ընթացքում ակումբը վաճառել է Ռոնալդուի անունով շուրջ 520 հազար մարզազգեստ: Համաշխարհային մարզական ինդուստրիայի գիգանտները վաղուց են վարժվել նման խոշոր ծավալների: 2016 թվին «Մանչեստր Յունայթեդը» մեկ շաբաթվա ընթացքում վաճառեց Զլատան Իբրահիմովիչի անունով 600 հազար մարզազգեստ, իսկ անցած տարի Նեյմարի տեղափոխությունը Պարի Սեն Ժերմեն» նշանավորվեց նրա անունով 120 հազար մարզազգեստի վաճառքով: