Շատերը կհիշեն, թե ինչպես էր նախորդ ընտրություններին 9/47 ընտրատեղամասում Հայկ Մարությանը, որպես ընտրող, խախտումներ հայտնաբերում ու ահազանգում: Այսօր էլ էր նա այդ տեղամասում, սակայն արդեն քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում և հիշում էր ՀՀԿ-ի իշխանության տարիների խախտումները նույն տեղամասում:

Մարությանը հիշեց, որ քվեախցիկի կողքը տեսախցիկներ կային ու խցիկի կողքին էլ՝ բաց պատուհան, որտեղից կարող էին հետեւել քվեարկությանը: Թեկնածուի փոխանցմամբ՝ այս անգամ ամեն ինչ արվել է, որ նման բաներ չլինեն:

Չնայած դրան՝ այսօր առավոտյան, երբ լրագրողները զրուցում էին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, վերջինս այդքան էլ չէր կարծում, թե այս ընտրությունները շատ են տարբերվում նախկին ընտրություններից։ Թերևս Բաբլոյանի համար դժվար է ընտրությունները պատկերացնել առանց ընտրակեղծիքների ու կաշառքների։ Հատկանշական է նաև այն փաստը, որ անգամ մյուս մասնակից քաղաքական ուժերն են վստահ, որ այլև չկա ոչ մի ընտրակաշառք, որ արդեն ամեն ինչ արդար է։

Հայկ Մարությանն էլ, անդրադառնալով Բաբլոյանի նման դիտարկմանը, շեշտեց. «Ես մի հարցում կարող եմ համաձայնել, որ սա 23 տարվա մեջ առաջին ու վերջին ազատ ու անկախ, թափանցիկ ընտրություններն են»:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ