Նոր կառավաարության հաստատումից հետո ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում տարբեր գերատեսչությունների մամուլի պատասխանատուների բացակայության հետևանքով առաջացած քաոտիկ իրավիճակների: Արձանագրված փաստ է, որ, հատկապես էլեկտրոնային կայքերի լրագրողներն էին իրենց ակնհայտ դժգոհությունը բաց հարթակներում ներկայացնում վարչապետի Ռուսաստանի Դաշնություն կատարած այցին միայն ընտրյալ լրատվամիջոցներին հրավիրելու համար: Անտրամաբանական և ընդունված պրոտոկոլից դուրս մի վիճակ էլ ստեղծվեց նորանշանակ կառավարության կազմի երդմնակալության արարողությանը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ փորձեց շտկել միջոցառմանը հրավիրված լրագրողների հանդեպ խտրական վերաբերմունքի դրսևորումը և հրավիրեց նաև այլ լրատվամիջոցների: Սա թերևս հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ բացը չէ, սակայն տեխնիկական խնդիր համար էլ էլ չի կարելի: Շուրջ մեկ շաբաթ է՝ ՀՀ կառավարությունից վարչապետին վերաբերող թեմաների վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանում է Արման անունով մի երիտասարդ: Արմանը նաև մեր որոշ գործընկերների հասկացրել է, որ ինքն է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը: Նկատենք սակայն, որ պաշտոնական նշանակում, կամ մեր ժամանակներում մոտդայիկ դարձած ֆեյսբուքյան որևէ հայտարարություն չի եղել վարչապետի մամուլի խոսնակ նշանակելու մասին: