Լիակատար գաղափարի գերիները

«…ես և իմ կողմից ղեկավարվող Օրինաց Երկիր կուսակցությունը մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական, ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ»:
Արթուր Բաղդասարյան

Կեցցե՛ք: Զի միշտ լիակատար աջակից եք եղել օրվա իշխանությանն՝ անգամ ինքներդ ձեզ հավատացածի ու հավատացրածի ընդդիմադիր շապիկում: Այսինքն՝ փորձում եք ներկայանալ որպես գաղափարական տառապյալներ,և ոչ իբր քաղաքական հացկատակներ: Ձգտումն առողջ է, սակայն սա ձեր քաղաքական պահվածքում առաջընթաց չէ: Եվ թեպետ դուք հարատև մնում եք կարմիր կովի կաշվում, այդուհանդերձ այստեղ մի թունոտ հարց է ծառս լինում և բացատրություն է պահանջում: Դուք (այն է՝ Ա.Բ.-ն և ՕԵԿ-ը), ինչպե՞ս եք աջակցելու վարչապետին: Որպես արտախորհրդարանական քաղուժ, քարո՞զ եք կարդալու ՀՅԴ-ի գլխին, ահաբեկելո՞ւ եք ՀՀԿ-ին:

Ինչպե՞ս:
Գուցե շրջափակելո՞ւ եք Բաղրամյան-19-ը և սովի մատնելու սպառնալիքով պարտադրելու եք ինքնալուծարվել այդ ինքնանպատակ զանգվածը:
Պարզաբանեք, պաղատում եմ…