Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ի վիճակի է ապահովել իր ռազմական արդյունաբերության պահանջների 65%-ը. «Թուրքիան որոշել է հրաժարվել տանկեր, ուղղաթիռներ և անօդաչուներ գնելուց և նախաձեռնել է սեփական տեխնոլոգիաների մշակում ու արտադրություն: Շնորհիվ այդ նախաձեռնության՝ Թուրքիան կապահովի ռազմական արդյունաբերության ոլորտում իր պահանջների 65%-ը»։

Այս պահին Թուրքիան շարունակում է ավելի քան 600 նախագծեր ռազմական արդյունաբերության ոլորտում. «Անկեղծ ասած՝ եթե Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտում դուրս չգար այդպիսի մակարդակի վրա, ապա մեծ դժվարությունների կբախվեր երկրի ներսում և դրանից դուրս գործողություններ անցկացնելիս»։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ