Չինաստանում ԱՄՆ-ի դեսպան Տեերի Բրանստեդը իսկապես հրավիրվել է երկրի արտգործախարարություն: Մինչ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից սույն փաստի հավաստումը, խնդրո առնչությամբ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունն արդեն իսկ հայտնել էր, որ հրավերը կապված է եղել ռուսական կողմի հետ չինական կողմի ռազմական գերատեսչության ունեցած հարաբերությունների պատճառով Չինաստանի նկատմամբ սահմանված սանկցիաների հետ: Հավելենք, որ դեսպանին հրավիրելուց զատ չինական կողմն ավելի վաղ հայտարարել էր Միացյալ Նահանգների հետ իրականացվելիք մի շարք միջոցառումներից հրաժարվելու մասին: Այս նույն հրավերից մեկ օր առաջ Չինաստանն Ամերիկայից պահանջել էր «ուղղել սխալն» եւ չեղարկել սանկցիաները, հակառակ դեպքում «կձեռնարկվեն համապատասխան քայլեր»: