Եվրոպական թոփ առաջնություններում երեկ կայացած տուրերի հանդիպումներից հետ (դրանք շարունակվելու են այսօր ու վաղը) առանց միավորների կորստի են ընթանում անգլիական «Լիվերպուլը», որը սեփական հարկի տակ երեք չոր գնդակի առավելությամբ հաղթել է «Սաուտհեմպտոնին»՝ վեց խաղից հետո 18 միավորով միանձնյա գլխավորելով պրեմիեր լիգան ու գերմանական «Բավարիան»: Մյունխենցիներն արտագնայում հաղթել են «Շալկեին»՝ ամեն խաղակեսում մեկական գոլ խփելով: Նրանք անցկացրել են չորս հանդիպում: Հետաքրքրական է, որ եթե պրեմիերայում «Լիվերպուլի» արդյունքը կարող է կրկնել «Չելսին», ապա բունդեսլիգայում «Բավարիայից» զատ չկա մեկ այլ թիմ, որ միավոր կորցրած չլինի: