Վերջին տարիներին Լոնդոնի արվարձանում ոչնչացվել է մոտ 400 կատու: Դրանց տերերն իրենց կենդանիներին գտել են մասնատված, մարմնից անջատված գլուխներով: Մարդիկ լրջորեն անհանգստացած էին, եղածը համարում էին մոլագարի ձեռքի գործ, մինչև որ գործին ամենայն լրջությամբ չխառնվեց ոստիկանությունը, իշխանությունները հետաքննության համար չհատկացրեցին անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

Տեսախցիկները ֆիքսեցին, որ կատուները սովորական ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ են, իսկ ահա մնացածն… աղվեսների ձեռքի գործն է: Մեքենաների անիվների տակ հոգոց-հանգուցելոց եղած կատուներին անտառ են քարշ տալիս աղվեսները, հոգում իրենց ստամոքսի կարիքը:

Լոնդոնը վերջին տարիներին դարձել է աղվեսների գրոհի օբյեկտ: Նրանք քաղաքի համար դարձել են նույնքան սովորական բան, որքան կատուներն ու շները: Աղվեսները կռվում են մյուս կենդանիների հետ, քարշ գալիս աղբամաններում, ուտելիք են թռցնում շուկաներից ու խանութներից, երբեմն անգամ մտնելով բնակարաններ ու քաղաքային տրանսպորտ: Անգլերենում անգամ հայտնվել է urban fox տերմինը, որը նշանակում է քաղաքային աղվես: