Նոր և սենսացիոն բացահայտումները շարունակում են ցնցել և զարմացնել։ Հիմա էլ լուրեր են պտտվում, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ն ընկել է դատարանի դռները:

Ասում են՝ 2018 թվականի սեպտեմբերի 19-ին «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ն դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Գոլդեն Թրավել» ՍՊԸ-ից պահանջելով շուրջ 622 հազար դրամ: Ամենայն հավանականությամբ «Գոլդեն Թրավել» ՍՊԸ-ն զբոսաշրջիկներ է տարել ԱԺ պատգամավորին պատկանող հյուրանոցային համալիր, սակայն վերջում չի վճարել ՍՊԸ-ի ծառայությունների համար, եւ հիմա «Կեչառիս հոթելը» ընկել է դատարանի դռները՝ պահանջելով իր գումարները։