Ռուսաստանի նկատմամբ իրականացվող սանկցիաները որոշակի անհանգստություն են ստեղծել բանկերի համար, մարդիկ արտարժույթային դեպոզիտներից հանում են փողերը: Օգոստոս ամսին դա կազմել է 1,5 միլիարդ դոլար: Հաշվարկն արված է ռուսական բոլոր բանկերի մակարդակով: Իհարկե սա այն ծավալ չէ տագնապի կոչնակ հնչեցնելու համար, սակայն այն կանոնավոր դառնալու դեպքում կարող է փակուղային իրավիճակ ստեղծել: Հավելենք միայն, որ Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան վերջերս նշել էր, որ բոլոր բանկերի ունեցած արտարժույթի ծավալը կամում է մոտ 87 միլիարդ դոլար: