Ռուսաստանի Սիկտիվկար քաղաքում ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Տեղի բնակիչները տեղացող ձյան լուսանկարները տարածել են սոցիալական ցանցերում: Մայիսի 31-ին ձյան տեղալը անոմալ երեւույթ է նույնիսկ Սիկտիվկարում:

Տեղի իշխանությունները հայտնում են, որ գիշերը տեղի է ունեցել նաեւ ջերմային շեշտակի անկում եւ փչել է հյուսիսային քամի 17-22 մ/վրկ արագությամբ: Հիշեցնենք, որ անցյալ տարի էլ Մուրմանսկ քաղաքում էր հունիսին ձյուն տեղացել: Տեղի պետավտոտեսչությունը հորդորել է վարորդներին անցնել ձմեռային անվադողերի: