ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին անհապաղ ազատ արձակել NASA-ի գիտնական Սերքան Գոլգեին, որն ազատազրկվել է իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապի համար, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի մեջ, փոխանցում է ABCNews-ը։

ԱՄՆ-ը պետդեպարտամենտը հայտարարել է, որ հետեւում է Գոլգեի գործին՝ պնդելով, որ գործում չկան բավարար ապացույցներ։ Միաժամանակ պետդեպարտամենտում ողջունել են դատարանի որոշումը նրա ազատազրկման ժամկետը կրճատելու մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոգլեի ազատազրկման ժամկետը դատարանը կրճատել էր՝ 7.5-ից հասցնելով 5-ի եւ հանել էր ահաբեկչական կազմակերպությանն անդամակցության մեղադրանքը։ 36-ամյա Գոգլեն ԱՄՆ-ը քաղաքացի է եւ կալանավորվել է անհաջող պետական հեղաշրջման փորձի ժամանակ։