ԱՄՆ-ն շարունակում է ՌԴ-ի դեմ սանկցիաներ կիրառելու սկսած գործը։ Թրամփն արդեն հրամանագիր է ստորագրել՝ հանձնարարելով Ֆինանսների նախարարությանը և Պետդեպին հակառուսական պատժամիջոցներ սահմանել: Այս պատժամիջոցներն ուղղված են այն անձանց ու ընկերությունների դեմ, որոնք համագործակցում են արգելված ռուսական սեկտորների, նախագծերի ու անձնանց հետ: Այս ծրագիրը գործում նաև Իրանի ու ԿԺԴՀ դեմ:

Մասնավորապես, արդեն սանկցիա է կիրառվել Չինաստանի զինված ուժերի մատակարարման ու զորքերի պատրաստման դեպարտամենտի ու նրա ղեկավարի նկատմամբ, որը գնել է ռուսական Սու-35 ինքնաթիռներ և С-400 զենիթային համակարգեր:

Այս նախագծով պատժվելու են էական համարվող գործարքների մասնակիցները: Մասնավորապես, արգելվում է ներդրում անել պատժամիջոցների տակ հայտնված անձանց օգտին, նրանցից խոշոր ակտիվներ ու պարտքային գործիքներ գնել: Արգելվում է բանկային գործարքներ անել ցանկում հայտնված անձանց ու կազմակերպությունների հետ: Պատժամիջոցների ցանկում գտնվող անձանց արգելվում է ԱՄՆ տարածքում գնել, վաճառել ու օգտագործել սեփականություն և այլն:

                                                                                                             Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ