Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներին ՀՀ երեք նախագահներին հրավիրելու առնչությամբ արտահայտվել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ի մասնավորի ասել. «Նիկոլ Փաշինյանը նախ թող բարի լինի ներողություն խնդրել Սերժ Սարգսյանից ու նաև Ռոբերտ Քոչարյանից հրապարակային վիրավորելու համար: Դրանից հետո նոր կմտածենք՝ գնա՞լ, թե՞ չգնալ: Ի՞նչ է նշանակում մարդկանց հրապարակային քաղաքական դիակ անվանել, հետո հրավիրել Անկախության տոնին: Ես կարծում եմ, որ որ քաղաքական կոռեկտությունն ու էթիկետը նախևառաջ պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել հրապարակային վիրավորելու համար»:

Ակնհայտ է, որ Շարմազանովի առանձնացրած նախագահները մերժելու են հրավերը (ի դեպ՝ երրորդի առնչությամբ էլ լավատեսական առանձնակի հույսեր չկան, թեպետ ո՞վ գիտե), բայց որ մասանակցել-չմասնակցելու որոշում կայացնելու մեջ Շարմազանովն իրեն էլ դեր վերապահում՝ ասելով՝ կմտածենք, սա արդեն հումորի ժանրից է: Այդպես որ գնա Շարմազանովը «Մենք՝ Նիկոլայ Երկրորդս» արտահահայտության մեջ էլ իրեն նույնքան գործուն անձ կտեսնի ու դեր կվերապահի, որքան Նիկոլ Երկ… ներողություն, Նիկոլայ Երկրորդը: