Եվրոպա լիգայի խաղարկության E խմբի առաջին տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել է ուկրաինական «Վորսկլային»: Ինչպես սպասվում էր, հանդիպումն անցել է «զինագործների» ակնհայտ առավելությամբ, ովքեր էլ հաղթանակի հասան 4:2 հաշվով:

Մխիթարյան-Իվոբի-Օբամեյանգ եռաքայլ կոմբինացիայի արդյունքում հանդիպման հաշիվը բացել է գաբոնցի հարձակվողը: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի ավագի հիանալի փոխանցումից հետո Ուելբեքը կրկնապատակել է հաշիվը: Մի քանի րոպե անց Մխիթարյանն օգնել է Օբամեյանգին դուբլ ձևակերպել՝ կատարելով գոլային փոխանցում: Այսպիսով, Մխիթարյանի երկու գոլային փոխանցումներն օգնել են Էմերիի թիմին Եվրոպա լիգայի խմբային փուլը սկսել հաղթանակով:

Խմբային մյուս հանդիպումում պորտուգալական «Սպորտինգը» 2:0 հաշվով հաղթել է Ադրբեջանի «Ղարաբաղին»: