Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած խոսակցության ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը ասել է, որ «Երևան» հիմնադրամի գործով, վկայի կարգավիճակով, հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա ընդունել է հիմնադրամում որոշակի խախտումների առկայության փաստը: Վճարման ենթակա գումարը կազմում է մեկ միլիարդ 820 միլիոն դրամ: Հիմնադրամի տնօրենը հայտնել է գումարները պետբյուջե վերադարձնելու պատրաստակամության մասին: