Վերջին տարիներին հաճախակիացել են այցելություններս Թիֆլիս: Պատճառն այնքան էլ կարևոր չէ: Շատ ավելի կարևորն այն է, որ յուրաքանչյուր այցելությունից հետո սրտումս ծանր նստվածքի պես տեղ է գտնում համեմատությունն, ու այն բնավ էլ Երևանի օգտին չէ, թեպետ Երևանը համակ սեր է, համակ կարոտ, ու նրա նկատմամբ երկյուղած վերաբերմունքը քննարկման թեմա չէ:

Թիֆլիսյան այս այցելությունս չորս օր տևեց: Երկրորդ օրից արդեն նյարդ էր պետք դիմանալու համար՝ տեսնելով նրանց դատարկ աղբամաններն ու հիշել մերոնց բերնեբերան լցված լինելը, քաղաքին պատած գարշահոտը: Ներկայացվող լուսանկարների շարքը թե թիֆլիսյան, թե երևանյան առանձնապես մի երևելի փողոցներից չեն արված, որ ասես կենտրոնական մաս են, հատուկ ուշադրության գոտում են: Ավելին՝ թիֆլիսյանները հետնափողոցներ են մեր Շինարարների, Արզումանյան փողոցների համեմատությամբ:

Թիֆլիսյան  փողոցներ ու աղբամաններ

   

  

Երևանյան փողոցներ ու աղբամաններ

   

    

Թիֆլիսյան այս այցից հետո ես ինձ համար վերջնականապես հայտնագործեցի մի բան՝ քաղաքը պիտի ունենա իրեն՝ քաղաքին սիրող քաղաքագլուխ, քաղաքային իշխանություն ու ոչ թե էշխանություն ու որ չափազանց կարևոր է, որ քաղաքիդ գլխին կանգնածը չունենա… քառակուսի գլուխ: Այնպես որ՝ բնավ էլ մեր ողբերգությունը «Սանիտեք» ունենալու ու վրացիների «Սանիտեք» չունենալու մեջ չէ: Մեր խնդիրը շատ ավելի խորքային բանի մեջ է, որն արդեն իսկ վերն ասվեց:

                                                                                                                                                          Մ.Հ.