1991 թվականի սեպտեմբերի 21- ին հայ ժողովուրդը կողմ քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: Այդ նույն օրն էլ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին:

1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը։ Այդ օրերին բազմաթիվ հայ մտավորականներ, քաղաքական գործիչներ, հոգևորականներ հանդես էին գալիս միասնության և համախմբվածության կոչերով, այդ օրերին հայ ժողովուրդը միասնական էր քան երբևէ, որի շնորհիվ մենք հաղթեցինք , չընկրկեցինք, չվախեցանք մնալ միայնակ, չվախեցանք դժվարություններից, ևս մեկ անգամ գործով և ոչ թե խոսքով ապացուցեցինք մեր սերը մեր հայրենիքի նկատմամբ՝ հաստատելով Եղիշե Չարենցի խոսքերը, որ հայ ժողովրդի միասնությունը իր հավաքական ուժի մեջ է:

Շնորհավորելով մեզ բոլորիս, ուզում եմ, որ միշտ հիշենք, թե որքան թանկ ենք վճարել մեր պետականության և անկախության համար, ուզում եմ ապրենք միշտ խաղաղ: Թող որ յուրաքանչյուր զինվոր հնարավորություն ունենա գրկելու իր մորը և սրբելու նրա աչքերից ուրախության արցունքները, ցանկանում եմ մեզ հանդուրժողականություն և հարգանք միմյանց նկատմամբ։ Այս օրերին ավելի քան անհրաժեշտ է հիշել խոսքի, կարծիքի ազատության և առավել ևս բազմակարծության մասին։ Ցանկանում եմ, որ մեր ազգը շատանա, մանուկները լինեն առողջ, իսկ հայ ազգը շարունակի ապացուցել , որ ինքը հավերժ հաղթող և երբեք չծնկնող միասնական ազգ է։ Շնորհավոր բոլորիս անկախության օրը։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ